Օտարերկրացիներն ԱՄՆ կարող են մեկնել միայն պատվաստված լինելու դեպքում

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

Մեկնաբանել