Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հոկտեմբերի 31-ին Արցախում կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 37,7 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում գրանցվել է 3 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 935 քաղաքացու հետազոտություն, որից 2 108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել