Հայկական խաղողներն արդեն անձնագիր ունեն. հայտնի են նրանց «նախնիները»

Հայաստանում առաջին անգամ իրականացվում է խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ և լայնածավալ ուսումնասիրություն՝ գենոմային մակարդակում։ Ուսումնասիրությունն անում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը՝ գերմանացի գործընկերների աջակցությամբ։

Այս աշխատանքի արդյունքում Եվրոպական միջազգային տվյալների բազայում դեռևս խորհրդային տարիներից հավաքագրված հայկական 100-120 սորտի փոխարեն այժմ ներկայացված է 347 հայկական սորտ:

Մեկնաբանել