Ի՞նչ է պետք Արցախին՝ փո՞ղ, թե՞ միտք

Գեղամ Բաղդասարյանն իր հերթական հաղորդմանը Արցախում և Արցախի շուրջ նախորդ շաբաթվա իրադարձություններից կարևորել է Հայաստանի կառավարության որոշումը՝ Արցախին 13,5 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Գնահատելով աջակցությունը՝ նա, միևնույն ժամանակ, կարևորում է զարգացման ծրագրերին անցումը և տնտեսական նոր ռազմավարության մշակումը։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ արմատավորվել է այն միտքը, որ Արցախը միայն ֆինանսական աջակցության կարիք ունի։ Մինչդեռ արևի տակ իր տեղը փնտրող նորանկախ երկրին, ըստ նրա, առաջին հերթին ինտելեկտուալ աջակցություն է պետք, համահայկական մտավոր ներուժի գեներացում։

Մեկնաբանել