Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 31-ին կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 232 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 591 մարդ։ Արձանագրվել է մահվան 62 դեպք:

Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 629 դեպք, որոնցից 272 332-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 120 537 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 30 551 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 305 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 310 629 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 726 941 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 532 570 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 061 666 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 934 495 դեպքով:

Մեկնաբանել