Փաշինյանն ու Ալիևը քննարկել են 3+3 ձևաչափը, հայտարարել է Էրդողանը

«Այս պահին Հարավային Կովկասում դրական քայլեր են արվել, և դրանք Իլհամ Ալիևը նույնպես ցանկանում է հաստատակամորեն շարունակել: Անգամ Փաշինյանի հետ էլ է քննարկում տեղի ունեցել, որի օրակարգում տարածաշրջանի վեց երկրների ձևաչափն է եղել». այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ քսանյակի գագաթաժողովից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Եթե Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և Հայաստանը ընդունեն այդ ձևաչափը, ապա ստեղծվի խաղաղության հարթակ»,- ասել է Էրդողանը։ Նա կարևորել է Հարավային Կովկասում երկրների համագործակցության 3+3 ձևաչափը, որը քննարկել է Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ:

Մեկնաբանել