Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

Նոյեմբերի 2-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5,75 %։

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել էր։ Օգոստոսի 3-ին, հունիսի 15-ին և մայիսի 4-ին 0,5-ական, իսկ սեպտեմբերի 14-ին 0,25 տոկոսներով էր բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր նաև 2021-ի փետրվարի 2-ին և 2020-ի դեկտեմբերի 15-ին, համապատասխանաբար, 1 և 0,25 տոկոսային կետերով։ Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձել է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել