Շտապօգնության վարորդները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջել են բարձրացնել աշխատավարձերը

Շտապօգնության վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակիցները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների:

Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում: Վարորդների խոսքով՝ ինչպես այլ պետական հաստատությունների աշխատակիցներ, այնպես էլ իրենք պետք է պարգևավճարներ ստանան, այնինչ երբեք անգամ 13-րդ աշխատավարձ չեն ստացել:

Վարորդներից մեկը նշել է, որ տարիներ առաջ իրենց աշխատավարձը բարձրացել է ընդամենը հազար դրամով: Առաջ 500 կանչ են սպասարկել, իսկ այժմ՝ 2500:

Վարորդները շեշտել են, որ խնդրի մասին խոսել են իրենց ղեկավարության հետ, սակայն հարցը լուծում չի ստացել:

Մեկնաբանել