Սամվել Կարապետյանը գնում է «Ռոստելեկոմ»-ը

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը հետաքրքրված է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ու կապի օպերատոր «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերի գնմամբ, դրանք ձեռք բերելու համար արդեն նաև դիմում է հասցեագրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։«Ռոստելեկոմ»-ի ապրանքանիշը ներկայացնում է «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն։ Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Ըստ հրապարակման՝ Հայաստանում գործող «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ու ֆիզիկական անձ Արման Ունանյանի կողմից, որը ՌԴ քաղաքացի է։ ՀԷՑ-ն ու Ունանյանը ներկայացնում են Molitro Holdings Limited-ը, որի միջոցով էլ գործարքը իրականացնելու հայտ է ներկայացվել։

««Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,-«Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀԾԿՀ նախագահը՝ տեղեկացնելով, որ այժմ տարբեր գերատեսչությունների թույլտվություններին են սպասում։ Հայաստանում գործող «Ռոստելեկոմ»-ը ռուսական «Ռոստելեկոմ»-ի դուստր ձեռնարկությունն է, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, սմարթ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց ու կորպորատիվ հաճախորդներին։«Ռոստելեկոմ»-ն ունի տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 92 տոկոս ներկայություն ՀՀ քաղաքներում, նաև՝ 3 000 կիլոմետր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխների ցանց։

Մեկնաբանել