Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ խնդիրների ստեղծո՞ւմ, թե՞ լուծում

«Կրթության տապան» հաղորդաշարի հերթական թողարկումն անդրադարձել է այս տարի առաջին անգամ փորձնական հիմքերով իրականացված ուսուցիչների ատեստավորմանը, որին ուսուցիչները դիմել են սեփական նախաձեռնությամբ։ Ատեստավորման արդյունքները այնքան էլ հուսադրող չեն՝ շեմը հաղթահարել է ուսուցիչների մոտ կեսը, ընդ որում, նրանց մի մասն է միայն ունենալու աշխատավարձի դրական փոփոխություն։ Թեմայի շուրջ հաղորդաշարի հեղինակ, «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը զրուցում է կամավոր ատեստավորման մասնակից, ուսուցիչ Հերմինե Աբրահամյանի հետ։

Մեկնաբանել