Հաստատվել է կորոնավիրուսի 2 045 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Հայաստանում նոյեմբերի 2-ին կատարվել է 13 184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 045 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 276 մարդ։ Արձանագրվել է մահվան 50 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 133 721 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 312 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 312 674 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 726 941 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 534 748 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 091 462 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 944 599 դեպքով: