Հայ Կրթական Հիմնարկությունը 2021-ին հիմնովին նորոգել է Հայաստանի մարզերի հինգ դպրոցներ

Հայ Կրթական Հիմնարկությունը այս տարվա ընթացքում հիմնովին նորոգել է Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի հինգ դպրոցներ։ Այժմ ընթացքի մեջ են գտնվում Արցախի Ներքին Հոռաթաղ և Կաղարծի դպրոցների շինարարությունները։

Հիմնարկությունը 1988-ից մինչ օրս 193 դպրոց է նորոգել, վերանորոգել և հիմանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում։

Սյունիքի մարզի սահմանամերձ Օխտար համայնքի դպրոցը հիմնովին վերանորոգվել է Հայ Կրթական հիմնարկության և Արմեն ու Գլորիա Համփար ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը և տեղադրվել նորերը, փոխվել են դռներն ու պատուհանները։ Փոխվել է նաև դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։

Հայ Կրթական Հիմնարկության համար միշտ ռազմավարական մեծ նշանակություն է ունեցել սահմանամերձ գյուղերի դպրոցաշինությունն ու հարակից կրթական ծրագրերի իրականացումը։ Դրա վառ օրինակն է Սյունիք մարզի Կոռնիձոր գյուղը։

Սյունիքի մարզում Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի Կոռնիձոր գյուղը: Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են։ Գյուղը սահմանից հեռու է 500 մ է։ Օրեր առաջ Հայ Կրթական Հիմնարկության և Փախանյան ընտանիքի շնորհիվ Կոռնիձոր գյուղի դպրոցի աշակերտներն արդեն ունեն գեղեցիկ նորոգված դպրոց։

Սահմանից 4-5կմ հեռավորության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղը: Դպրոցի աշակերտներն ամեն օր առավոտյան դժբախտություն ունեն տեսնելու թշնամու դիրքերը: Հայ Կրթական Հիմնարկության և Գաբրիելյանների ընտանիքի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն նոր հիմնանորոգված դպրոց. թերևս ոչ ոք այլևս չի մտածելու տանիքի կաթալու, դասարանների կոտրված ապակիների, մարզադաշտ չունենալու և ցուրտ առօրյայի մասին։ Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած և ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։

Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու համակարգից անցնում է կատարվել էլեկտրաէներգիայով ջեռուցելուն։ Փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, տեղադրվել է նոր տանիք։ Դպրոցն արդեն ունի մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։

Հիմնարկությունը համոզված է, որ սահմանապահ այս գյուղում մարդիկ ծրագրից շատ ավելի կոգևորվեն, ավելի կամրանան իրենց հողի վրա, իսկ դպրոցում լավագույն պայմաններում կկրթվեն ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։

default

Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և հանդիսավորությամբ բացվել է Գյումրու թիվ 27 դպրոցը։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի գույքի գերակշիռ մասը։ Փոխվել է նաև դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։ Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է նվիրել նաև 17 դյուրակիր համակարգիչ (յուրաքաչյուր դասարանում մեկ համակարգիչ) և 21 սեղանի համակարգիչ։

Oրեր առաջ վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Վերանորոգումը կատարվել է Հայ կրթական հիմնարկության և Փաթրիկ-Ժակլին Բաղդասարյանների նվիրաբերած ֆինանսական միջոցներով։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր մեկնարկել: Շենքում ստեղծվել են ուսումնառության համար հարմարավետ պայմաններ,աշակերտները դասապրոցեսն անցկացնում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում: Վերանորոգվել է տանիքն ամբողջությամբ, փոխվել են պատուհանները և դռները, հատակը, ինչպես նաև թարմացվել է դպրոցի գույքը: Նորոգվել են մարզադահլիճը, հանդիսությունների սրահը և սանհանգույցները։ Դպրոցի համակարգչային դասասենյակը համալրվել է նոր համակարգիչներով:

Մեկնաբանել