Հայաստանը ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ»

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

400 հազար դեղաչափ չինական պատվաստանյութն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում՝ պոլիկլինիկաներում, և պատվաստումային շարժական կետերում:

Նախարարությունից հիշեցնում են, որ «Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Մեկնաբանել