Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փողոց փակեցին՝ ի նշան բողոքի

44-օրյա պետարազմում անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները նոյեմբերի 3-ին բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց։ Նրանք փակեցին հարակից փողոցներից մեկը։ Ծնողները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փողոցը բացեցին այն բանից հետո, երբ համաձայնության եկան վարչապետի հետ հանդիպման շուրջ։ Ծնողներն ասում են, որ խնդիրներ կան ինչպես աճյունների ճանաչման, այնպես էլ արդեն հարուցված քրեական գործերի մասով։

Մեկնաբանել