- Իրանում անհանգստացած են Հարավային Կովկասի գործընթացներում Թեհրանի բացակայությամբ
- Իրանը՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման և նոր պատժամիջոցների արանքում
- Իրանում փորձում են վերացնել ներքին տնտեսական խոչընդոտները և խրախուսել ձեռնարկատիրությունը
-
Ալավերդի․ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետ կարգեց՝ ոստիկանների պատնեշի հետևում
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ Մեկ տարի անց Քաղաքացիական պայմանագիրը ավագանու արտահերթ նիստով Արկադի Թամազյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։
-
Երևանի քաղաքապետարանը հերքում է տրանսպորտի թանկացման լուրը
Երևանի քաղաքապետարանը հերքում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրը։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ ներկայումս նման քննարկում Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում: «Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր: Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,- գրել է Կոստանյանը։ Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Երևանի […]
-
ՔՊ-ական պատգամավորները մանիպուլացնում են Ալավերդիի ավագանիում գործընթացները մեկնաբանելիս
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ալավերդի համայքնի ավագանու 27 անդամից 14-ը դեկտեմբերի 5-ին գաղտնի քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Թամազյանին անվստահության հայտնելու գործընթացը նախաձեռնել էին Ալավերդիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Քաղաքացիական պայմանագրի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, վերջին օրերին հայտարարություններ են տարածում՝ պնդելով, թե Արկադի Թամազյանին չեն վստահում անգամ իր խմբակցության անդամները, որոնք շաբաթներ առաջ էին համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նմանաբովանդակ գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը. «Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու […]
-
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Լավրով-Բայրամով երկկողմ հանդիպումը կայացել է մերձկասպյան պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։ ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022-ի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման հարցը։
-
Երևանյան սև ուրբաթն ու արցախյան հացի հերթերը
Անուշ Պետրոսյան Օրեր առաջ Երևանում իրարանցում էր։ Առանց այն էլ սկիզբ ու վերջ չունեցող խցանումները շատ ավելի երկար էին թվում։ Պարզվեց՝ սև ուրբաթ էր։ Քաղաքի բոլոր մոլերն ու խանութները զեղչեր էին առաջարկում, հիմնականում՝ եռօրյա։ Հետաքրքրության համար մտա քաղաքի բրենդային խանութներից մեկը։ Գանձապահի մոտ մեծ հերթ էր, որը քիչ անց վերածվեց լեզվակռվի։ Մի խումբ կանայք վիճում էին, քանի որ հայկական սովորության համաձայն հերթը խախտվել էր։ Փաստորեն հերթերը տարբեր են լինում։ Ակամա հիշեցի, թե ամիսներ առաջ հացի համար ինչ երկարաշունչ հերթեր էին շրջափակված Արցախում։ Հագուստի հերթի և հացի հերթի կռիվները ևս նույնը չեն։ Ստեփանակերտում մարդիկ գիշերը հերթ էին կանգնում, որ առավոտյան վերցնեն […]
-
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ նիստին, ասված է Հայաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրությունում։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը: *** 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, […]
-
Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում պետության իրավունքները․ զրույց Միքայել Նահապետյանի հետ
Գլխավոր սպառնալիքը «Արևմտյան Ադրբեջան» թեզն է, որն ակտիվ առաջ է տանում Ադրբեջանը և որի նպատակը Հայաստանի պաղեստինացումն է: Այս մասին ասում է «Զանգ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը չունի կառավարություն, որը պատրաստ է պաշտպանել պետության իրավունքները: Լուծումը, ըստ նրա, իշխանափոխությունն է` հեղափոխության ճանապարհով: