Շիրակի մարզպետը կազատվի պաշտոնից

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցն ընդգրկված է կառավարության՝ նոյեմբերի 4-ի նիստի օրակարգում։

Հարությունյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերի 10-ից։ Անցյալ ամիս Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն էր։ Ընտրության արդյունքներով չունենալով բավարար ձայներ՝ ՔՊ-ն չկարողացավ մեծամասնություն ձևավորել Գյումրիի ավագանիում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Շիրակի մարզպետ է նշանակվելու ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որն անցյալ շաբաթ հրաժարվեց պատգամավորական մանդատից։

Մեկնաբանել