Հաստատվել է կորոնավիրուսի 2 330 նոր դեպք, մահացել է 41 մարդ

Հայաստանում նոյեմբերի 2-ին կատարվել է 12 188 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 330 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 19,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 270 մարդ։ Արձանագրվել է մահվան 41 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 145 909 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 317 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 315 004 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 732 965 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 537 004 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 121 226 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 954 962 դեպքով:

Մեկնաբանել