Արցախում կատարված թեստերի 42,5 տոկոսը դրական է

Նոյեմբերի 3-ին Արցախում կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 42,5 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում գրանցվել է 2 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 550 քաղաքացու հետազոտություն, որից 2 361-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել