Արևմուտքը վերադառնում է, Ռուսաստանն ու Թուրքիան կնահանջեն. Վարուժան Ավետիսյան

«Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) քաղաքական դաշինքի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսում է տարածաշրջանում սպասվող վերադասավորումների մասին: Նրա կարծիքով՝ Աֆղանստանից ու Սիրիայից հեռացած ԱՄՆ-ը վերադառնալու է Հարավային Կովկաս՝ Թուրքիային ու Ռուսաստանին ստիպելով նահանջել: Ավետիսյանը Հայաստանի զարգացումը տեսնում է Արևմուտքի աշխարհաքաղաքական դաշտում, որտեղ, ըստ նրա, տեղավորվելու է նաև ներկայում ԱՄՆ-ի տարածաշրջանային հակառակորդ Իրանը: Ավետիսյանը վստահ է՝ Իրանն ապագայում դառնալու է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը:

Ավետիսյանի համոզմամբ՝ նոր վերադասավորումների համատեքստում Հայաստանը զարգացման շանս կստանա համակարգային իշխանափոխությունից հետո, քանի որ գործող կառավարությունը «ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի գաղութային ադիմինիստրացիա»:

Մեկնաբանել