Դպրոցական արձակուրդը չի երկարացվի, դասերը կլինեն առկա ուսուցմամբ. նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դպրոցական արձակուրդը չի երկարացվի։

«Կարծում եմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցները կանցնեն առկա դասերի, իհարկե, խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է բուհերին, Վահրամ Դումանյանը նշեց․ «Նոյեմբերի 15-ից ակնկալում ենք, որ բուհերը ևս կանցնեն առկա ուսուցման։ Մենք կառաջարկենք անցնել, բայց քանի որ բուհերն ինքնավար կառույցներ են, իրենք կքննարկեն և կշարժվեն առաջ»։

Մեկնաբանել