- Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունեցել
- Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները
- Վրաստանում նորից խոսում են հեղափոխության մասին
- Նախագահը պարտադիր պատվաստման կոչով է հանդես եկել
-
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի գրասենյակը։ «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
-
Թուրքիան ու Ադբեջանը Սիրիայից հետո պատրանքներ ունեն Հարավային Կովկասում. իրանցի
Սիրիայի զարգացումներից հետո Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական չէ. նշում է Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ջաֆար Խաշեն ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա վերլուծում է իրանցի բարձրաստիճան պատվիրակության այցը Բաքու և Երևան, խոսում տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Իրանի մոտեցումների մասին, որոնք հիմնված են հաղորդակցային ուղիների զարգացման վրա։
-
Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, Պուտինի հետ կստորագրի ռազմավարական փաստաթուղթ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի հետ կնքելու ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիր, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը բացի նախաբանից ունի 47 հոդված, որոնք վերաբերում են բազմաթիվ ոլորտների։ Փաստաթուղթը ստորագրելու են երկու երկրների նախագահները՝ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը։ Իրանական պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Բացի այդ, Փեզեշքիանը հարցազրույց է տալու ռուսական հեռուստատեսությանը։ Փեզեշքիանը նախագահի պաշտոնում առաջին անգամ է մեկնում Մոսկվա։ Մինչ այդ նա 2024-ի հոկտեմբերին մասնակցել էր Կազանում անցկացված BRICS-ի գագաթնաժողովին։ Փեզեշքիանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Տաջիկստանում էր, որտեղ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
-
Ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Հրապարակված ուղերձը, ըստ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջի, ընտանիքին փոխանցվել է հեռախոսազանգի ընթացքում։ «Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում: Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ […]
-
«Հայ-ամերիկյան խարտիան հրաշալի է, դրա տակ պետք է լինի մեծ
Օրերս Վաշինգտոնում ստորագրված Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության գլխավոր կետը, թերևս, Հայաստանի նոր ատոմակայանի հեռանկարն է, կարծում է «Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Նա նշում է՝ այս հարցում հստակ կոնսենսուս կա Բայդենի ու Թրամփի թիմերի միջև։ Խառատյանի համոզմամբ՝ ստորագրված փաստաթուղթը աշխատանքի լայն դաշտ է բացում. դրա տակ պետք է լինի փաստաթղթային մեծ բազա։ Խարտիայի ստորագրմամբ Վաշինգտոնը նաև ուղերձ է հղում մի ժամանակահատվածում, երբ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցվել է։
-
Բերտան ու մայրը
Արցախից հետո ողբերգության մեծ բազմազանություն կա։ Նույնիսկ որևէ զոհ չունեցողները ողբերգության մեջ են։ Բայց բոլոր ծանոթների ու անծանոթների մեջ մի անուն կար, որի մասին հիշելիս օրվա ցանկացած վհատությունը մեղք ու ամոթալի էր թվում։ Բերտա անունով շատ երիտասարդ մի աղջիկ է, որի հետ ծանոթ չեմ մինչև օրս։ Նրա մասին առաջին անգամ իմացել եմ Արցախից հետո, մամուլի հրապարակումներից։ Մի քանի օր առաջ Բերտայի մասին Մեդիալաբի նյութը Ֆեյսբուքում տարածում և խրախուսում էին տարածել՝ նրանց օգնելու ակնկալիքով։ Տարածում էին Բերտայի ու մայրիկի պատրաստած թխվածքները, գործած գլխաշորերը։ Ուրեմն՝ Բերտան չափազանց երիտասարդ է, կորցրել է ամուսնուն, երկու եղբայրներին, հորը։ Եղբայրներից մեկը անչափահաս էր։ Բերտան ամուսնացել է […]