15 մարդ թունավորվել է՝ «Տաշիր պիցայում» սնվելուց հետո

Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։

Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ: Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել