Հաստատվել է կորոնավիրուսի 1 835 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Հայաստանում նոյեմբերի 2-ին կատարվել է 11 533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 835 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 987 մարդ։ Արձանագրվել է մահվան 50 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 157 442 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 323 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 316 839 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 738 171 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 539 710 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 150 708 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 964 824 դեպքով:

Մեկնաբանել