Արցախում կատարված թեստերի 39,2 տոկոսը դրական է

Նոյեմբերի 4-ին Արցախում կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 39,2 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում գրանցվել է 1 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 675 քաղաքացու հետազոտություն, որից 2 410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել