Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել

Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ»,- ասաց փոխնախարար:

Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կարվեն, այժմ ֆինանսների նախարարության գործընկերների հետ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։

Հայաստանում ներկայում ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է:

Մեկնաբանել