Հակապատվաստումային տրամադրությունները հետպատերազմական համատեքստում․ զրույց «չիպավորման» վախերից անդին

Հասարակագետ, հոգեբան Սոնա Մանուսյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը CivilNetPodcast-ի շրջանակում զրուցում է հանրության պատվաստումային վախերի մասին։ Նա ասում է՝ պատերազմից հետո կոլեկտիվ տրավման երկարաժամկետ հետևանքներ կունենա, մարդկանց մոտ կպահպանվեն մերժման երևույթները, կմեծանա ագրեսիան ու բևեռացումը։ Սոնա Մանուսյանն ասում է՝ պետք է ընդհանրապես վիճարկել ուղերձների դերը, քանի որ խոսքը շատ է արժեզրկվել, և հնարավոր է՝ մարդկանց վրա ազդեն ոչ թե ուղերձները, այլ կոշտ որոշումները։