Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
«Այո, իրոք, նման հանդիպում նախապատրաստվում է, այն լինելու է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասաց նա։
Հոկտեմբերի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը հակված է Ադրբեջանի հետ բանակցություններ վերսկսել՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
***