Հաստատվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, մահացել է 30 մարդ

Հայաստանում նոյեմբերի 7-ին կատարվել է 6 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 916 մարդ։ Արձանագրվել է մահվան 30 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 183 118 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 337 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 321 243 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 752 855 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 547 281 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 231 679 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 987 814 դեպքով:

Մեկնաբանել