Արցախում կատարված թեստերի 33,7 տոկոսը դրական է

Նոյեմբերի 7-ին Արցախում կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 33,7 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում գրանցվել է 4 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18 603 քաղաքացու հետազոտություն, որից 2 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել