Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է, սակայն ունենք դեպքերի կանգ, ասում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը պայմանավորված է ուսումնական հաստատությունների առցանց անցնելու հանգամանքով։ Դպրոցները, սակայն, նոյեմբերի 8-ից վերսկսում են ուսումնական գործընթացը, եթե կանոնները չպահպանվեն, ապա Աբովյանի համոզմամբ, կունենանք դեպքերի աճ։ Աբովյանը նաև հայտնեց, որ ժամանցի վայրերում QR կոդով մուտքի թույլտվության հարցն այժմ քննարկման փուլում է։ Ավարտական տեսք է ստացել յոթօրյա կտրվածքով թեստեր ներկայացնելու նախագիծը, ներկայում նախարարությունը սպասում է այլ գերատեսչությունների առաջարկներին։
Ժամանցային վայրերում QR կոդերի ներմուծում, 7-օրյա կտրվածքով թեստեր ու դեպքեր. զրույց Ռոմելա Աբովյանի հետ
Article Published:
08 Նոյեմբեր, 2021 12:11
Comments Off on Ժամանցային վայրերում QR կոդերի ներմուծում, 7-օրյա կտրվածքով թեստեր ու դեպքեր. զրույց Ռոմելա Աբովյանի հետ
Post navigation
Posted in: