«Ապագաս իր հետ էի կապում, բայց երազանքներս մնացին»․ զոհված Սամվել Գևորգյանի պատմությունը

19-ամյա Սամվել Գևորգյանը Ռուսաստանի Դաշնությունից էր Հայաստան վերադարձել ու 2019-ի հունվարի 10-ին զորակոչվել բանակ։ Ծառայում էր Մատաղիսում, ինչի համար, ինչպես մայրն է նշում, հպարտանում էր։ Սամվելը զոհվեց 2020-ի հոկտեմբերի 7-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ «Իմ ապագան էի իր հետ կապում»,- ասում է տղայի մայրը՝ Հասմիկ Գևորգյանն ու ավելացնում, որ այժմ իրեն ու մյուս մայրերին մնում է միայն ուժեղ ու առողջ լինել ու ապրեցնել իրենց որդիներին։

Մեկնաբանել