Արցախում պատերազմի ավարտից հետո զբաղված են մարդասիրական հրատապ խնդիրների լուծմամբ՝ բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, էներգետիկ խնդիրներ։ Այդուհանդերձ, մեկ տարի անց էլ դեռ շատ անելիք կա մարդասիրական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ՝ 20 000-ից ավելի տեղահանվածներ, հոսանքազրկումներ, գործազուրկ մարդիկ։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանը զրուցել է անցած մեկ տարվա աշխատանքների, ռեսուրսների կառավարման թերացումների, շտկումների, ապագա նախագծերի մասին։