- Շուշիի մատույցներից կրակ է բացվել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ. կա մեկ զոհ
- Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվից կոչ է արել Հայաստանին բաց չթողնել «պատմական հնարավորությունը»
- Ադրբեջանը 2022-ի պետական բյուջեով մեծացնում է ռազմական ծախսերը
-
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում խաղաղության հասնել Հայաստանի հետ
Միացյալ Նահանգները շարունակում է Ադրբեջանի հետ շփումները, որպեսզի հորդորի նրանց խաղաղության հասնել Հայաստանի հետ։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք ուղղակի շփումներն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե ինչ մտահոգություններ ունենք: Մեզ մտահոգում է լրագրողներին կալանավորելու վերջին միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մենք նաև շարունակում ենք նրանց հետ շփումները, որպեսզի հորդորենք նրանց տևական խաղաղության հասնել Հայաստանի հետ, և մենք դրա վրա կշարունակենք կենտրոնանալ մեր դիվանագիտական շփումների ընթացքում»,- ասել է Միլլերը։ Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում […]
-
Ալավերդի․ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետ կարգեց՝ ոստիկանների պատնեշի հետևում
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ Մեկ տարի անց Քաղաքացիական պայմանագիրը ավագանու արտահերթ նիստով Արկադի Թամազյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։
-
Երևանի քաղաքապետարանը հերքում է տրանսպորտի թանկացման լուրը
Երևանի քաղաքապետարանը հերքում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրը։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ ներկայումս նման քննարկում Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում: «Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր: Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,- գրել է Կոստանյանը։ Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Երևանի […]
-
ՔՊ-ական պատգամավորները մանիպուլացնում են Ալավերդիի ավագանիում գործընթացները մեկնաբանելիս
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ալավերդի համայքնի ավագանու 27 անդամից 14-ը դեկտեմբերի 5-ին գաղտնի քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Թամազյանին անվստահության հայտնելու գործընթացը նախաձեռնել էին Ալավերդիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Քաղաքացիական պայմանագրի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, վերջին օրերին հայտարարություններ են տարածում՝ պնդելով, թե Արկադի Թամազյանին չեն վստահում անգամ իր խմբակցության անդամները, որոնք շաբաթներ առաջ էին համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նմանաբովանդակ գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը. «Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու […]
-
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Լավրով-Բայրամով երկկողմ հանդիպումը կայացել է մերձկասպյան պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։ ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022-ի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման հարցը։
-
Երևանյան սև ուրբաթն ու արցախյան հացի հերթերը
Անուշ Պետրոսյան Օրեր առաջ Երևանում իրարանցում էր։ Առանց այն էլ սկիզբ ու վերջ չունեցող խցանումները շատ ավելի երկար էին թվում։ Պարզվեց՝ սև ուրբաթ էր։ Քաղաքի բոլոր մոլերն ու խանութները զեղչեր էին առաջարկում, հիմնականում՝ եռօրյա։ Հետաքրքրության համար մտա քաղաքի բրենդային խանութներից մեկը։ Գանձապահի մոտ մեծ հերթ էր, որը քիչ անց վերածվեց լեզվակռվի։ Մի խումբ կանայք վիճում էին, քանի որ հայկական սովորության համաձայն հերթը խախտվել էր։ Փաստորեն հերթերը տարբեր են լինում։ Ակամա հիշեցի, թե ամիսներ առաջ հացի համար ինչ երկարաշունչ հերթեր էին շրջափակված Արցախում։ Հագուստի հերթի և հացի հերթի կռիվները ևս նույնը չեն։ Ստեփանակերտում մարդիկ գիշերը հերթ էին կանգնում, որ առավոտյան վերցնեն […]