Պետդեպը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավումը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել արցախյան պատերազմի ավարտի միամյակի աիթիվ։ Այն թարգմանաբար ներկայացված է ստորև։

Այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը նշում են հրադադարի միամյակը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև 44 օր տևած ինտենսիվ մարտերին։ Մենք մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։

Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվառել անհետ կորածներին, ինչպես նաև տեղահանված անձանց՝ իրենց տներ կամավոր վերադարձի, հակամարտության գոտում համապարփակ ականազերծման և մարդասիրական կազմակերպությունների՝ կարիքի մեջ գտնվողներին այցելելու հնարավորության կոչ ենք անում։

Կոչ ենք անում նաև հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքի խախտման դեպքերը։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ և խաղաղ ապագայի կառուցմանը։

Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավումը այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր հարցերին, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Մեկնաբանել