Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ

Հայաստանում նոյեմբերի 8-ին կատարվել է 9 152 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 121 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 191 մարդ։ Արձանագրվել է մահվան 62 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 287 057-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 192 270 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 342 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 322 364 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 755 046 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 548 591 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 259 503 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 996 155 դեպքով:

Մեկնաբանել