Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Կառավարության որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։

Մինչ այս Բաղդասարյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։ Հոկտեմբերի 29-ի նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվել էր պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։ Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր։ Իշխող կուսակցությունը Հայաստանի երկրորդ քաղաքում անցկացված ընտրություններում պարտվեց, որից հետո Հարությունյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Մեկնաբանել