Գլխավոր Լրահոս

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ պետական խոշոր գնումների հաղթող

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ պետական խոշոր գնումների հաղթող

Հոկտեմբերի 20-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիր է կնքել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մի շարք ավտոճանապարհների վրա իրականցվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ իրականացնելու համար: 

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է կատարի Երևան-Սևան -Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Գյումրի-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար, Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման ավտոճանապարհների վրա իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողություն:

Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 28 882 082  դրամ կամ մոտ 60 000 դոլար։ 

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն ունի 20-ից ավելի բաժնետեր։ Սակայն բաժնեմասերի գերակշիռ մասը՝ 88,1 տոկոսը, 2020-ի ապրիլի 16-ից պատկանում է Բագրատ Սամվելի Բադալյանին։ Ըստ հայտարարագրի՝ Բադալյանը տասը տարի ժամկետով իր բաժմեասերը հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին:

Վերջին չորս ամսում՝ հուլիսից մինչ օրս, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, կնքել է վեց պայմանագիր։ Այդ պայմանագրերով ձեռք է բերվել հեղինակային հսկողության ծառայություններ։ Առանց մրցույթի կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքն է 148 903 002 դրամ կամ 307 000 դոլար:

Միայն այս տարվա ընթացքում, երբ Բադալյանը գործադիրում է, «Ճաննախագիծ ինստիտուտի» հետ կնքվել է 18 պայմանագիր՝ ընդհանուր  404 432 320 դրամի կամ մոտ 834 000 դոլարի։

Ընկերության հետ պայմանագրերի մեծամասնությունը կնքել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որտեղ Բադալյանը նախկինում եղել է նախարարի տեղակալ։ 

Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը Քո գրպանից հաղորդման շրջանակում անդրադարձել էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հոկտեմբերի 7-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Բագրատ Բադալյանի բիզնեսներին և պետական գնումներում դրանց հաջողություններին։

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում