ԱՄՆ-ն դատապարտել է Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպը

State Department

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,-ասվում է հաղորդագրությունում։

Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել