Գյումրիում վիճակահանությամբ կբաշխվի 647 բնակարան

Երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքները՝ ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների` իրազեկվում և հրավիրվում են մասնակցելու բնակբաշխման վիճակահանությանը: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մյուս ընտանիքներին բնակարաններ կբաշխվեն աղետի գոտում բնակարանային շինարության հաջորդ փուլում:

Ավելացնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս վիճակահանության ամբողջ ընթացքը «Շիրակ կենտրոնի» կողմից առցանց հեռարձակելու է, ինչպես նաև տեսաձայնագրվելու և www.shirakcentre.org կայքում տեղադրվելու է տեսագրությունները՝ առանց կրճատումների:

Մեկնաբանել