Նոր հակառեկորդ․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 69 մարդ

Հայաստանում նոյեմբերի 8-ին կատարվել է 10 052 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 675 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 16,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 277 մարդ։ Արձանագրվել է մահվան 69 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 202 322 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 353 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 324 039 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 766 818 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 550 446 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 288 165 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 004 460 դեպքով:

Մեկնաբանել