Ադրբեջանը կրակել է Խաչիկ գյուղի տարածքում վարուցանք կատարող տրակտորի ուղղությամբ

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Կրակոցները եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով»,- գրել է նա։

Արման Թաթոյանը նշել է նաև, որ հաղորդումը կներառվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին:

Մեկնաբանել