Կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում ավելի քան 482 միլիոն դրամ է հատկացնելու Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, ինչպես նաև Վանաձոր-Դիլիջան-Վահանավանք ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այս ճանապարհների վերանորոգման երեք պայմանագրեր արդեն կնքվել են, նախագծի արժեքն ավելի քան 482 միլիոն դրամ է։ Կառավարությունը նախատեսում է գումարը հատկացնել այլ ծրագրի տնտեսված միջոցների հաշվին։