Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 482 նոր դեպք, մահացել է 36 մարդ

Հայաստանում նոյեմբերի 10-ին կատարվել է 13 310 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 482 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 522 մարդ։ Արձանագրվել է մահվան 36 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 215 632 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 360 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 325 521 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 766 818 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 552 322 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 315 424 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 012 408 դեպքով:

Մեկնաբանել