Ադրբեջանական մաքսակետեր Գորիս-Կապան ճանապարհին. ո՞րն էր այլընտրանքը

ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ՝ Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակի շուրջ։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու։ Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն, ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Նա հավելել է, որ ամբողջովին պատրաստ է Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը։

Մեկնաբանել