Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, գրավը վերադարձրել է և կալանավորման որոշումն ուժի մեջ է թողել։

Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածքով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: