Հերթական հակառեկորդը․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ

Հայաստանում նոյեմբերի 11-ին կատարվել է 11 431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 309 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 044 մարդ։ Արձանագրվել է մահվան 70 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 227 063 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 368 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 326 830 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 771 381 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 554 096 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 340 322 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 019 947 դեպքով:

Մեկնաբանել