Արցախում COVID19 հիվանդներից 92-ի վիճակը ծանր է, նաև՝ երիտասարդ տարիքի անձանց

Նոյեմբերի 11-ին Արցախում կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 28 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 772 քաղաքացու հետազոտություն, որից 3 059-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել