Արշակ Կարապետյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Նոյեմբերի 12-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ը։

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով: Կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել