Արցախի ներքին գործերի նախարարությունը վաղ առավոտյան հաղորդել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի պատճառով երկկողմանի փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը: Ավելի ուշ Արցախի ներքին գործերի նախարարությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ճանապարհը բացվել է, «ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը»:
Ըստ լուրերի՝ նոյեմբերի 8-ին Շուշիի այդ հատվածում սպանված 22-ամյա հայ բանվոր Մարտիկ Երեմյանի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Ֆեյսբուքյան մի օգտատեր հրապարակել է դեպքի տեսագրությունը․
Նույն օգտատերը մեկ այլ տեսագրություն է հրապարակել՝ նշելով, որ ռուս խաղաղապահները ձերբակալում են նռնակ նետած քաղաքացուն։