Էկոհամակարգի պահպանումն ու անտառային հրդեհները՝ «Արևորդի» բնապահպանական փառատոնի առանցքում

Անտառային հրդեհներ, վայրի բնության պահպանություն, բնապահպանական խնդիրներ և կրթություն․ սրանք են «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ֆիլմերի՝ այս տարվա չորս անվանակարգերը։ 2006-ից անցկացվող այս փառատոնն այս տարի տեղի է ունենում նոյեմբերի 14-ից 18-ը՝ առցանց ձևաչափով։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի մոտ 30 ֆիլմ՝ տարբեր երկրներից։ Դրանք հասանելի կլինեն փառատոնի ընթացքում sunchild.am կայքում։

Մեկնաբանել